«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ փուլ:Մետրոյի Բաղրամյան կայարանի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի:1981թ. մայիսի 20-ին ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Մայիսի 20-ի առավոտը
-
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա քաղաքական օրակարգում. Սաֆրաստյան
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի, ինչն ավելի մեծ հեռանկարներ կբացի Անկարայի համար, նշում է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Ըստ Սաֆրաստյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի տեսակետները տարբերվում են, սակայն հակասության մասին խոսք գնալ չի կարող։ Թուրքագետը նաև անդրադառնում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հետագա զարգացումներին, ինչպես նաև Իսրայելից սպառնացող վտանգներին։
-
Գրետա Թունբերգ. «Ադրբեջանին COP29 հարթակ տրամադրելը աշխարհի երեսպաշտությունն է ի
«Պատճառը, թե ինչու ես անձամբ ներկա չեմ COP29-ին, շատ պարզ է: Կլիմայական արդարության հիմնարար սկզբունքը, որը ես և բազմաթիվ այլ ակտիվիստներ կրում ենք, և որն իրականում մեր ակտիվիզմի հիմնասյունն է, ամբողջովին անհամատեղելի է Ադրբեջանում անցկացվող COP29-ի հետ». նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում միջոցառման ժամանակ հայտարարեց շվեդ բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Միջոցառումը կրում էր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագիրը։ «Ադրբեջանը, ինչպես նշեցին, ռեպրեսիվ պետություն է, նավթային երկիր, որը մտադիր է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը և պատասխանատու է էթնիկ զտումների համար: Դա, մեղմ ասած, գարշելի է: Ծայրաստիճան կեղծավորություն է այն, որ այս համաժողովը՝ COP29-ը, անցկացվում է այդ […]
-
ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցությանը։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- նշել է Բադալյանը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպում էր ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի […]
-
Մեր հավաքական սոցիալ-մտածողությունն ապապետական է. Փաշինյան
«Մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է»։ Այդ մասին նոյեմբերի 14-ին ԱԺ-ում 2025-ի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում նման հայտարՀետևեք ՀՀ վարչապետ Փաշինյանի նոյեմբերյան ելույթին՝ հայ ժողովրդի ապապետական մտածողության մասին | Բյուջե 2025արություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչ ասում ենք, այն, ինչին հավատում ենք երբեմն կամ հաճախ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը: Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: Մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն […]
-
Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է վարույթ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով.
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն։ «Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը»,- ասված է հաղորդագրությունում։
-
Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ դեսպաններին, ներկա էր նաև Արսենյանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Քննարկվել են կազմակերպության շրջանակներում փոխգործակցության առանցքային հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի […]
-
Կառավարությունը 1,3 մլրդ դրամի վարկ կտրամադրի մարզահամերգային համալիրին
Կառավարությունը 1,3 միլիարդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ օդափոխության, հակահրդեհային համակարգերի ստեղծման ու վերազինման համար։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում է։ 662 միլիոն դրամը կուղղվի հակահրդեհային համակարգի կներդրման համար, 561 միլիոնը՝ օդափոխությանն համակարգի։ Եվս 120 միլիոն դրամ կհատկացվի էլեկտրական համակարգերի արդիականացման համար։ Ըստ կառավարության հիմնավորումների՝ համալիրիում չկա հակահրդեհային համակարգ, ինչը 20 000 մարդու անվտանգության ապահովման և նորմերի պահպանման տեսանկյունից առաջնային լուծում պահանջող հարց է։ Կառավարությունը գնահատել է, որ մարզահամերգային համալիրում որոշ համակարգերի և շենքի առանձին հատվածների կապիտալ նորոգման նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ է ավելի քան 3,2 միլիարդ դրամի ներդրումներ։