ԼՂՀ Սահմանադրությունը՝ Կովկասի ժողովուրդների իրավունքի հուշարձանների անթոլոգիայում

TH_ArtsakhԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, որպես ամբողջական փաստաթուղթ, ներկայացվել է Կովկասի ժողովուրդների իրավունքի հուշարձանների անթոլոգիայի 21-րդ հատորում:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ արդարդատության նախարարության մամուլի ծառայությունից, անթոլոգիայի հրատարակությունն իրականացնում է Ռուսաստանի նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան` Հարավային Կովկասի տարբեր հանրապետությունների մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, պետական և մասնավոր համալսարանների հետ սերտ համագործակցությամբ։

Հատորը, որն ամբողջովին նվիրված է Հայաստանի իրավունքի հուշարձաններին, հեղինակել է անթոլոգիայի խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը։

Ինչպես նշվում է գրքի ծանոթագրությունում՝ այդ «հրատարակությունը կարող է կոչվել Հայկական արդարադատության տաճար»։ Հատորում բազմաթիվ պատմաիրավական փաստաթղթերի, արխիվային նյութերի, ինչպես նաև գիտական հետազոտությունների հիմա վրա տրվում է 1-16-րդ դարերի ընթացքում հայկական իրավունքի հուշարձանների սկզբնավորման, կայացման և զարգացման պատկերը։

Մեկնաբանել