Բրազիլիայի Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Senado2006Մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում ասված է.

«Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Բրազիլիայի Սենատի որոշումը: «Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի»,- հայտարարել է Նալբանդյանը։

Մեկնաբանել