«Օգնիր ինձ երջանիկ մեծանալ». ֆոտոշարք

Մայիսի 31-ին «Օգնիր ինձ երջանիկ մեծանալ» խորագրով միջոցառում-ակցիա էր կազմակերպել «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը՝ «Հեծանիվ+»ՀԿ-ի հետ համատեղ, Թումանյանի անվան զբոսայգում: Հեծանվորդները նախ երեխաներին օգնեցին իրենց անվասայլակները փոխարինել հեծանիվներով ու շրջել այգում, ապա Երևան-Էջմիածին-Երևան երթուղով հեծանվարշավ-դրամահավաք ակցիա իրականացրին՝ բարձրաձայնելով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին: Այգում երեխաներին սպասում էին երաժշտական կատարումներ երիտասարդ խմբերի կողմից:

Մեկնաբանել