Ազգային անվտանգության շուրջ. Սիվիլիթասը քննարկում է կազմակերպում

NPAKՀունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկումը՝ «Ազգային անվտանգություն և օտարերկրյա ռազմաբազաներ» թեմայով:

Քննարկման բանախոսներն են՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը և Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Քննարկումը տեղի կունենա Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Այն կվարի լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

ՍիվիլՆեթը կապահովի քննարկման ուղիղ հեռարձակումը:

Միջոցառմանը կներկայացվեն նաև ազգային անվտանգության և օտարերկրյա ռազմական բազաների նկատմամբ հանրային վերաբերմունքի վերաբերյալ Սիվիլիթասի հարցման արդյունքները: Հետազոտության նպատակն էր՝ պարզել Հայաստանի բնակչության վերաբերմունքը օտարերկրյա ռազմական զորամիավորումների ներկայության նկատմամբ, վեր հանել այդ վերաբերմունքը պայմանավորող գործոնները, համադրել այդ վերաբերմունքը ազգային անվտանգության նրանց պատկերացումների հետ և, վերջապես, համադրել այդ պատկերացումները ազգային անվտանգության՝ իշխանությունների կողմից սահմանված հայեցակարգային սահմանումների հետ:

Մեկնաբանել