Վրացիները պահանջում են օրինականցնել մարիխուանան

maxresdefaultՎրաստանի հինգ քաղաքաներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում, Զուգդուդիում և Բոլնիսում հունիսի 2-ին մարիխուանայի ապաքրեականացման պահանջով ակցիա տեղի կունենա, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենք պահանջելու են, որպեսզի կրճատվի մարիխուանայի համար սահմանված պատժաչափը, ինչպես նաև չեղյալ հայտարարվի թմրանյութերի հարկադիր ստուգման պրակտիկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը. համապատասխան օրինագիծն օրենսդիր մարմնում գրանցվել էր մայիսի 28-ին:

Մարիխուանայի օրինականացման նախաձեռնողն է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գոգա Խաչիձեն: Ըստ նախաձեռնության՝ մարիխուանայի ու կանեփի մշակումը, ձեռքբերումը, պահումը կամ օգտագործումը՝ առանց բժշկի նշանակման, այլևս չպետք է քրեորեն պատժելի հանցագործություն լինեն:

Դրա հետ մեկտեղ պատգամավորն առաջարկում է նաև կրճատել թմրամիջոցների օգտագործման համար վարչական տուգանքը 500 լարիից (մոտ 218 դոլար) մինչև 100 լարի (մոտ 43,6 դոլար):