Քննարկվել է Պրահա-Երևան-Պրահա չվերթների վերաբացումը

275_CzechAirlines_1269523054Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 3-ին Պրահայում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը` նշելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները:

Մեկնաբանել