Կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 12 հոգի զոհվել է, հաղորդել են տեղի իշխանությունները:
Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարիմանիան խոստովանել է, որ քաղաքում իրավիճակը ծայրահեղ ծանր է, տարերային աղետը խնդիրներ է առաջացրել քաղաքի բոլոր շրջաններում:
Ջրի տակ են անցել քաղաքի մի շարք փողոցներ, նկուղներ, առաջին հարկերի բազմաթիվ տներ, ինչպես նաև գետնանցումներ:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած 500 հազ. քմ սողանքը կաթվածահար է արել Ծղնեթի-Բեթանիա ճանապարհը:
Հորդառատ անձրևների պատճառով տուժել են նաև Թբիլիսիի արվարձաններն ու հարակից շրջանները:
Գետաձիուն հնարավոր է եղել քնեցնել տրանկվիլիրիզատորով:
Կենդանիները հայտնվել են ազատության մեջ
Ջրհեղեղի պատճառով ազատության մեջ են հայտնվել Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիները: Նրանց մի մասին բան չի պատահել, մի մասը սատկել է, մի մասին էլ քնեցրել են:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքի բնակիչներին հորդորել է խուսափել փողոց դուրս գալուց և աշխատանքներ է տանում կենդանաբանական այգուց փախած կենդանիներին քնեցնելու և վերադարձնելու ուղղությամբ:
Նախարարությունը հայտարարել է, որ «կենդանիների մի մասը քնեցվել է, մի մասը՝ ոչնչացվել»՝ չմանրամասնելով, թե ինչ կենդանիներ են սպանել:
Ջրի տակ հայտնված կենդանաբանական այգուց փախել է վեց առյուծ, վեց վագր, յոթ արջ և 13 գայլ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ջրի տակ հայտնված կենդանաբանական այգուց փախել է վեց առյուծ, վեց վագր, յոթ արջ և 13 գայլ: Գետաձիուն հնարավոր է եղել քնեցնել:
Կենդանիներին որոնում են ուղղաթիներով: