Միհրան Հարությունյանը արծաթ նվաճեց Բաքվում

Mihran HarutyunyanԲաքվում ավարտվեց Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարը, հաղորդում է Armsport.am-ը:

Եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվել է Արտեմ Սուրկովին (Ռուսաստան)՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Սա Հայաստանի առաջին մեդալն էԲաքվի եվրոպական խաղերում:

Եզրափակչի ճանապարհին Միհրանը ուժեղ էր գտնվել Սանչես Նավարոյից (Իսպանիա), Կոնստանտին Ստասից (Բուլղարիա), Ալեքսանդր Մաքսիմովիչից (Սերբիա) և Հասան Ալիևից (Ադրբեջան):

***

Առաջին Եվրոպական խաղերը Բաքվում մեկնարկել են հունիսի 12-ին և կտևեն մինչև հունիսի 28-ը:

Հայաստանը ներկայացնում է 25 մարզիկ, որոնք իրենց ուժերը չափում են վեց մարզաձևերում․ 4-ը՝ հունահռոմեական ըմբշամարտում, 6-ը՝ ազատ ոճի ըմբշամարտում, 6-ը՝ բռնցքամարտում, 3-ը՝ ձյուդոյում, 2-ը՝ հրաձգությունում, 3-ը՝ սամբոյում, 1-ը՝ թաեքվանդոյում:

Մեկնաբանել