7 մայիս, 2020 15:03 Александр Искандарян: В команде Пашиняна многие созрели и научились молчать Спустя два года с момента «бархатной революции» команда премьер-министра Никола Пашиняна сформировалась, и страна снова наткнулась на грабли полуторапартийной системы правления. Лица другие, но система работает по предыдущей схеме. Политическое большинство в состоянии принять все необходимые законопроекты и решения без оглядки на действия оппозиции, считает директор Института Кавказа, политолог Александр Искандарян. В беседе с CivilNet он отмечает, что команда Пашиняна спустя два года после революции по большому счету сформировалась: появилась внутренняя дисциплина, и многие научились молчать.
7 մայիս, 2020 15:00 Լուռ դիվանագիտություն՝ աջակցելու Ղարաբաղին ընդդեմ համաճարակի․ Ճգնաժամային խմբի զեկույցը  Այնուամենայնիվ, համանախագահներն աջակցում են այդ գաղափարին։ Ապրիլի սկզբից նրանք Երևանում և Բաքվում հաճախ պաշտոնատար անձանց հետ խոսել են Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսին հակազդելու ծրագրերի մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու անգամ զանգահարել է Բաքվի իր պաշտոնակցին՝ քննարկելու այդ հարցը։ Այս լուռ դիվանագիտության գագաթնակետը ապրիլի 21-ին համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առցանց հանդիպումն էր։ Խումբը հայտարարություն հրապարակեց, որում հաստատում էր բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ կազմակերպելու այդ աջակցությունն «առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները», և հույս էր հայտնում, որ դա «ստեղծագործական և կառուցողական խթան կհաղորդի խաղաղության գործընթացին»։ Չնայած խոստումնալից հեռանկարին՝ այս պարտավորությունը դեռ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների:

7 մայիս, 2020 13:04 ՏՏ ոլորտը դժվարություններ է զգում. կառավարությունը կտրամադրի դրամաշնորհներ Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով նախատեսվում է 10-30 մլն դրամի դրամաշնորհներ տրմադրել ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների: Նպատակն է խթանել աշխատանքների պահպանումն ու նորարար գաղափարների ստեղծումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ համաձայն նախարարության հարցումների՝ այս ընթացքում ոլորտի ընկերությունների 54 տոկոսի մոտ ֆինանսական բացասական արդյունք է գրանցվել, և նրանք ունեն աջակցության կարիք:
7 մայիս, 2020 12:11 Որքան գումար է հատկացվելու Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակարանի խնդիր ունեցող ընտանիքներին 229 ընտանիքի բնակարանային խնդիր կկարգավորվի. կառավարության մայիսի 7-ի նիստին հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նախագծով նախատեսված շուրջ 3 միլիարդ դրամը բաշխվելու է Լոռու մարզի 162 ընտանիքի, Շիրակի մարզի 59 ընտանիքի և Արագածոտնի մարզի 8 ընտանիքի՝ բնակելի տուն կառուցելու համար:
7 մայիս, 2020 12:00 Հայաստանում սկսվում է կրթական ու առողջապահական օբյեկտների մեծածավալ շինարարություն    Հայաստանում սկսվում է կրթական ու առողջապահական օբյեկտների մեծածավալ շինարարություն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Ըստ նրա՝ նախատեսվում է 111 կրթական և մշակութային օբյեկտների շինարարություն:

7 մայիս, 2020 11:58 Դեբեդավան. ամենացածրադիր գոտու հողը և մարդիկ Դեբեդավան գյուղը գտնվում է Հայաստանի ծայր հյուսիսարևելքում՝ Դեբեդի ստորին աջ ափին, այնտեղ, որտեղից գետը անցնում է Վրաստան, ապա՝ թեքվում դեպի Ադրբեջան և միանում Քռին
Սա Հայաստանի Հանրապետության՝ ծովի մակերևույթից ամենացածր հատվածն է՝ 370 մետր Դեբեդավանը սահմանակից է Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին Բնակչության թիվը 700ի սահմաններում է
Մինչև 1988 թվականի դեկտեմբեր գյուղում բնակվում էին ադրբեջանցիներ՝ բացի մի քանի ընտանիքներից Ազգամիջյան դեպքերի պատճառով ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն գյուղում հաստատվեցին Ադրբեջանից գաղթած հայեր, ինչպես նաև 11 ուդիներ
Այսօր Դեբեդավանի բնակչության հիմնական մասը Վարդաշենի այսօր՝ Օղուզ շրջանի Ճալեթ հայկական գյուղի նախկին բնակիչներն են
Ուդիները կովկասյան ժողովուրդ են, երկար դարեր հայերի կողքին ապրելով՝ դարձել են առաքելադավան և սովորել հայերեն
Դեբեդավանը խորհրդային տարիներին կառուցված գյուղերից է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում այսպիսի 4 բնակավայր կա՝ քաղաք Այրում, ինչպես նաև Դեղձավան, Պտղավան և Դեբեդավան գյուղեր
7 մայիս, 2020 11:21 Հյուսիս-հարավ նախագծում իսպանական ընկերության աշխատանքի փորձաքննություն է պատվիրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովում խոսելով Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասին, ասաց, որ իսպանական Կորսամ-կորվիամ ընկերության աշխատանքի գնահատականի համար պատվիրվել է փորձաքննություն։
7 մայիս, 2020 10:51 Մարդիկ, որոնք հասու չեն Հայաստանի իրավապահներին Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, որը Յուքոմ (Ucom) ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, փախուստի է դիմել։ Դրանից օրեր առաջ նա հարցազրույց էր տալիս և հայտարարություններով հանդես գալիս՝ ունենալով մեղադրյալի կարգավիճակ, նաև՝ դատարանի կալանավորման որոշում։ Ներկայում Գուրգեն Խաչատրյանը հետախուզվում է։

7 մայիս, 2020 10:00 Բաց նամակ Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ Ճարտարապետներէն  Առ այս, ընդունելի չէ որ տակաւին այսօր, առանց պետական հայեցակարգի եւ յստակ տարածքային զարգացման ռազմավարութեան, որն է ամբողջ հանրապետութեան մակարդակի տարածքային դասակարգումն ու նախագծումը, ներդրումային նախագիծերու քողին տակ Հայաստանի բնական եւ քաղաքային միջավայրը ենթարկուի կամայական միջամտութիւններու։

6 մայիս, 2020 22:09 Ամուլսարի հարցում Հայաստանը Բրիտանիայի և ԱՄՆ-ի ճնշման տակ է, ըստ ԵՄ զեկույցի Ամուլսարի ոսկու հանքը հայկական քաղաքականության առաջին պլան դուրս եկավ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո: Դրանից Ամուլսարի հանքավարյի շրջակա բնակիչներն ու բնապահպան ակտիվիստները սկսել են 400 միլիոն դոլար արժողությամբ անավարտ հանքարդյունաբերական նախագծի շրջափակումը, ինչը հանգեցրել է նրանց և բրիտանա-ամերիկյան Լիդիան Ինթերնեշնլ (Lydian International) հանքարդյունաբերական ընկերության, ընկերության միջազգային կողմնակիցների և Հայաստանի կառավարության միջև հակադրության:

6 May, 2020 20:49 EU Report: US and UK Pressured Armenia Over Amulsar Mining Dispute COVID-19 is confirmed amongst staff of Armenia’s Parliament. The Environment Minister has resigned and a new deputy head of the NSS has been appointed. A classified EU Report points to the role of UK and US pressure in Armenia’s mining dispute. The Prime Minister has presented the government’s action plan in parliament.
6 մայիս, 2020 20:37 Դեպի Նորքի ինֆեկցիոն՝ բժիշկների ավտոբուսով Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին, բուժաշխատողներին տեղափոխող ավտոբուսները երթուղին սկսում են առավոտյան 7-ին։ Նախ ախտահանվում են, ապա հյուրանոցներից վերցնում բժիշկներին և ուղևորվում «մարտի դաշտ»: ՍիվիլՆեթը ներկայացնում է երթուղային հրապարակից մինչև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ճանապարհը:
6 մայիս, 2020 18:36 Ադրբեջանն արձագանքում է Հայաստանից ղարաբաղյան հարցի մասին հայտարարություններին Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի բացառում պատերազմի վերսկսումը
Իմ խոսքերը որոշների համար դաս չեն եղել, ադրբեջանական հասարակությունում կոռուպցիա չպիտի լինի. Իլհամ Ալիևը՝ ձերբակալությունների մասին
Ադրբեջանական կառավարամետ մամուլը ողողված է Ալիևին ուղղված երախտիքի ու մեծարանքի խոսքերով: Լույս է տեսել Իլհամ Ալիևի 100-րդ գիրքը՝ ելույթների ու հայտարարությունների հերթական մասը
Վերակենդանացնելով Ադրբեջանն ու այն վերածելով բոլորի իրավունքները պաշտպանող ուժեղ երկրի՝ վերադարձնել Ղարաբաղը. Ալի Քերիմլի
6 մայիս, 2020 18:02 Ո՞ւր է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ամենախոշոր բաժնետերը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մայիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետարքրքվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի փոփոխության և հանքերի իրական սեփականատերերի հայտարարագրերի մասին։ Ըստ ԶՊՄԿ-ի իրական սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ամենախոշոր մասնակիցը՝ գերմանական «Քրոնիմետ»-ը, այլևս բաժնետեր չէ։
6 մայիս, 2020 17:57 Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք․ Նիկոլ Փաշինյան «Ես չեմ ուզում, և չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք, բանակցային սեղանի շուրջ նստենք, ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին ու բանակցային գործընթացին։ Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ «վերջինս տրամադրված է հարցի լուծմանը»։ 6 մայիս, 2020 17:56 Ո՞րն է 2019-ի ամենամեծ ձախողումը՝ ըստ վարչապետի 2019-ի մեր ամենամեծ ձախողումը Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել․ մայիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դատաիրավական համակարգում կան ինչպես նվիրյալներ, այնպես էլ «կոռուպցիոն համակարգի դավաճաններ»։