Թանկացմանը չի կարելի մոտենալ միայն սպառողների տեսանկյունից

Հունիսի 30-ին ուղիղ եթերում ՍիվիլՆեթը զրուցեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ: Նրա կարծիքով՝ «էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին չի կարելի մոտենալ միայն սպառողների տեսանկյունից, պետք է հաշվի առնել բոլորի շահերը, քանի որ էներգետիկան տնտեսության արյունատար համակարգն է»: