Լեյտենանտի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել

TH_NkrmilՀունիսի 30-ին` ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել