«Երկրի վիճակը ոչ թե վատ է, այլ կատաստրոֆիկ»

ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն է։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խիստ քննադատության ենթարկեց նոր վարկ ներգրավելու կառավարության ծրագիրը: