Սոցիալական խնդիրները քաղաքական են

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ՍիվիլՆեթի հուլիսի 3-ի ուղիղ եթերում խոսել է երկրի ինստիտուցիոնալ խնդիրների մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում չեն ձևավորվել քաղաքական ինստիտուտները, և խնդիրների լուծման հարթակը մնացել է փողոցը: Գալստյանի համոզմամբ՝ սոցիալական խնդիրները չքաղաքականացնելու հորդորները մոլորություն են: