Արա Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանի սպանության փորձի դրդչության մեղադրանք է առաջադրվել

300x220Նախաքննական մամինը մեղադրանքներ է առաջադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով հուլիսի 3-ին ձերբակալված Արա Բուդաղյանին, Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին և Վիտալի  Մինասյանին, հաղորդում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Գորիս քաղաքի բնակիչ, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը` Արա Բուդաղյանին, նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:

Հենրիկ  Ավագյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով,  ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու,  կրելու և պահելու համար:

Գարեն Աթաջանյանին և Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել սպանության`  պատվերով ապօրինաբար  երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Մեղադրյալներին  կալանավորելու վերաբերյալ  նախաքննության  մարմնի միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հաղորդագրությունում նշվում է, որ «Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին` ժամը 18:15-ի սահմաններում, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը,  համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված «ԱԿ-74» տեսակի 5×45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս,  շենք 15, բն. 8 հասցեին կից շինությունում»: