Մարտական պատրաստականության համալիր ստուգումներ ԼՂ ՊԲ զորամասերում

soldier-zinvor-nkr-2Հուլիսի 6-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության համալիր ստուգումներ: Դրանք անցկացվում են ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ:ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացներին հետևում են նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում, որը ևս անցնում է կազմակերպված և բարձր մակարդակով:

Մեկնաբանել