Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

vartan-oskanian1Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 8-ին Երևանում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

Ինչպես հաղորդում են Օսկանյանի մամուլի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլը, հնարավոր զարգացումները:

Հուլիսի 7-ին Հերբերտ Զալբերին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը քննարկվել էին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։