Հիվանդ զինակոչիկը գնում է բանակ

Էմմա Ասատրյանի որդին՝ Գևորգ Ասատրյանը, մեկնում է զինծառայության: Գևորգը չորս տարի անընդմեջ ազատվել է զինծառայությունից, քանի որ տառապում է «Կվինկե» տեսակի ալերգիայով: Այս հիվանդությունը, ըստ «Զինապարտության մասին» օրենքի, նրան ազատում է զինծառայությունից: Էմմա Ասատրյանը պնդում է, որ օրենքն այժմ անտեսվում է որոշ պաշտոնյաների կողմից, համապատասխան թղթերն անհետացել են, և հիվանդ երիտասարդը գնում է բանակ: