Գեղամյանը միակն է, որ դեմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիի հռչակագրին

Artashes-GeghamyanԵվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը վեհաժողովի միակ պատգամավորն է, որը դեմ է քվեարկել հուլիսի 9-ի առավոտյան ընդունված և Ռուսաստանը սուր քննադատության ենթարկող Հելսինկիի հռչակագրին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ԵԱՀԿ ԽՎ լրատվական ծառայությունից:

Հայաստանյան պատվիրակության մյուս երկու անդամները՝ Ստեփան Մարգարյանը և Ստեփան Դեմիրճյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Այսօրվա հռչակագիրը սուր քննադատության է ենթարկում Ռուսաստանին՝ դատապարտելով Մոսկվայի ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ ներառյալ Ղրիմի ապօրինի օկուպացիան, «որը Հելսինիկիի եզրափակիչ ակտի սկզբունքների և միջազգային իրավունքի հստակ ոտնահարում է»:

Հռչակագիրը կոչ է անում Ռուսաստանին Ղրիմը հետ վերադարձնել Ուկրաինային:

Մանրամասները` սկզբնաղբյուրի կայքում: