Ստեռլիգովի կինը պատմել է՝ ինչու են գնացել Ղարաբաղ

«Ո՞ւր կարող էր տանել մեզ Գերմանը մեր հայացքներով ու ավանդույթներով: Եվրոպա՞, ուր այլասերում է: Վրաստա՞ն, ուր արդեն գեյ-շքերթներ են անցկացվում»,- ասել է Ստեռլիգովան՝ նշելով, որ Ղարաբաղում բոլոր տեղացիները փորձում են  իրենց օգնել: «Ո՞ւր կարող էր տանել մեզ Գերմանը մեր հայացքներով ու ավանդույթներով: Եվրոպա՞, ուր այլասերում է: Վրաստա՞ն, ուր արդեն գեյ-շքերթներ են անցկացվում»,- ասել է Ստեռլիգովան՝ նշելով, որ Ղարաբաղում բոլոր տեղացիները փորձում են իրենց օգնել:

Ռուս գործարար Գերման Ստեռլիգովի կինը՝ Ալյոնա Ստեռլիգովան, «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթին պատմել է, թե ինչու է իրենց ընտանիքը տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ստեռլիգովան ասել է, որ «այդ հանրապետությունը պահպանել է «բարոյական ավանդույթները», իսկ նրա բնակչությունը ռուսերեն խոսում է:

«Ո՞ւր կարող էր տանել մեզ Գերմանը մեր հայացքներով ու ավանդույթներով: Եվրոպա՞, ուր այլասերում է: Վրաստա՞ն, ուր արդեն գեյ-շքերթներ են անցկացվում»,- ասել է Ստեռլիգովան՝ նշելով, որ Ղարաբաղում բոլոր տեղացիները փորձում են իրենց օգնել:

Ստեռիլգովան նշել է, որ ամուսինը Ղարաբաղ տեղափոխվելու որոշումն ընդունել է անակնկալ, երբ նրանք Բելառուսում էին: Նա դժվարացել է ասել, թե ինչու են Ռուսաստանից հեռանում. «Ինձ միայն ասվեց, որ Ռուսաստան վերադառնալ առայժմ չարժե»:

Ալյոնա Ստեռլիգովան հերքել է տեղեկատվությունը, որ Ղարաբաղ տեղափոխվելու պատճառ կարող էին լինել ամուսնու կապերը ազգայնականների հետ: «Եթե մեզ մոտ նույնսիկ մնում էին, ապրում էին ինչ-որ մարդիկ, ապա բացառապես ուղղափառներ: Ուրիշների Գերմանը չէր ընդունում: Իսկ ուղղափառությունը մարդու մոտ որոշվում է հավատով և նրա մորուքով»,- ասել է նա:

Գերման Ստեռլիգովի և նրա ընտանիքի՝ Ղարաբաղ տեղափոխվելու մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվեց հուլիսի 6-ին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանից հեռանալիս Ստեռլիգովը վաճառքի է հանել իր ֆերմերային տնտեսության անասուններին և ավտոպարկը:

Ստեռլիգովը հայտնի է որպես Ռուսաստանի ամենաառաջին մուլտիմիլիոնատերերից մեկը: Նա Ռուսաստանում հիմնադրել է առաջին ապրանքային բորսան՝ «Ալիսան», ձեռնարկել բազմաթիվ այլ նախագծեր:

Մեկնաբանել