Մահացել է Օմար Շարիֆը

omar sharif83 տարեկան հասակում մահացել է դերասան Օմար Շարիֆը: Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:

Շարիֆը նկարահանվել էր ամերիկյան և եվրոպական բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում նշանավոր «Լոուրենս Արաբացի» ֆիլմում, բրիտանացի ռեժիսոր Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո»-ում:

Օմար Շարիֆը խաղացել է նաև Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում՝ կատարելով Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի հոր դերը: «Մայրիկ» ֆիլմում մոր դերը կատարում էր Կլաուդիա Կարդինալեն:

Օմար Շարիֆը ծնվել էր 1932թ. Ալեքսանդրիայում: Նրա ներկա անունն է Միշել Դիմիտրի Շալհուբ:

1962թ. նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լուրենս Արաբացի» ֆիլմում խաղացած երկրորդ պլանի դերի համար, իսկ 1965թ. «Ոսկե գլոբուս» է ստացել «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում Յուրի Ժիվագոյի դերի համար:

Շարիֆն առաջադրվել է նաև «Օսկարի» մրցանակի:

Մեկնաբանել