Արցախում հայ-իրանական ֆիլմ է նկարահանվում

kelbajar-karvachar-2Արցախում հայ-իրանական գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի ռեժիսորը Անահիտ Աբադին է՝ Իրանից, իսկ տնօրենը և պրոդյուսերը՝ Ռուբինա Ղազարյանը՝ Հայաստանից:

Հուլիսի 13-ին նրանց Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ֆիլմը մարդկային պատմություն է. 1994թ. զինադադարից վեց տարի անց պատերազմում կռված մի մարդ վերադառնում է Քարվաճառի գյուղերից մեկը:

«Ֆիլմը քաղաքական չէ, պատերազմի մասին չէ: Շատ կարևոր է, որ Արցախում նկարահանվում է ֆիլմ, որը շոշափում է համամարդկային թեմաներ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ռուբինա Ղազարյանը:

Ֆիլմի նկարահանմանը Հայաստանից մասնակցում է 7-8 դերասան, մնացածը՝ 20-25 հոգի, Արցախից են, Իրանից դերասաններ չկան, բայց տեխնիկական նկարահանող անձնակազմն է այնտեղից:

Ռուբինա Ղազարյանը նշեց, որ ֆիլմի նկարահանմանն աջակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Մեկնաբանել