Օռնելա Մուտի. հմայքի դաս Երևանին

«Ոսկե ծիրանն» ինչպես միշտ անմոռանալի հանդիպումներ է պարգևում հանդիսատեսին և մասնակիցներին: Փառատոնի պատվավոր հյուրերից մեկն այս տարի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին է, որին հայաստանցիները  ճանաչում են և սիրում առաջին հերթին իբրև կամակոր ու համառ Լիզա՝ «Անսանձի սանձահարումը» ֆիլմից: