Պորոշենկոն պաշտոնից ազատել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

KukhtaՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային. համապատասխան հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

«Կուխտա Իվան Պետրովիչին ազատել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է Պորոշենկոյի հրամանագրում, որը թվագրված է հուլիսի 13-ով:

Ավելի վաղ` մայիսին, Պորոշենկոն պաշտոնից ազատել էր Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելին:

Իվան Կուխտան Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2010թ. հոկտեմբերի 26-ից: Մինչ այդ` 2007-2010 թթ., նա եղել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության փոխտնօրեն, 2003-2007 թթ.` Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսական հարցերով խորհրդական Ռուսաստանում: