Արդարադատության նախարարն ազատվել է պաշտոնից

hovhannes manukyanԱրդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, Tert.am-ին ասել էր նախարարի խոսնակը:

Հովհաննես Մանուկյանը արդարադատության նախարար էր նշանակվել 2014թ. ապրիլին:

Նախքան արդարադատության նախարար նշանակվելը Մանուկյանը Հայաստանի դեսպանն էր Վրաստանում (2011-2014): Ավելի վաղ աշխատել է դատական համակարգում, 2005-2008 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ 2001-2005 թթ.՝ Տնտեսական դատարանի նախագահը:

Մեկնաբանել