Տիգրան Սարգսյանի «օֆշորային հակահարվածը». մաս 2

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 15-ին շարունակվեց գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցով դատավարությունը։ Սարգսյանը պահանջում է հերքել «shamshyan.com» կայքում հայտնի օֆշորային սկանդալին իր մասնակցության վերաբերյալ հրապարակումները և բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։