Կառավարությունը խլում է Սերժ Սարգսյանի տված բնակարանը

Կառավարությունը, ի դեմս քաղաքաշինության նախարարության, փորձում է դատարանի միջոցով խլել Հասմիկ Բաղդասարյանի հանգուցյալ մոր մեկ սենյականոց բնակարանը Գյումրիի «Մուշ» թաղամասում: Հասմիկի մայրը բնակարանը ստացել է Սերժ Սարգսյանից՝ 1988-ի երկրաշարժից տուժած անձանց կառավարության օժանդակության ծրագրի շրջանակում: