Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում

NLMtgBIj0i3DlADH9Wg3b5uJGAՀայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը. հուլիսի 16-ին այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին աշխատանքային այցով Վրաստանում գնտվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Խիդաշելին ասել է. «Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ, և պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատելու համագործակցության նոր ուղիներ և հարաբերությունների նոր ձևաչափեր:  Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջև՝ փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով»:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը: