Հայկական ծիրան. կինոքննադատների աչքով, մաս 3

Հուլիսի 12-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Առաջիկա օրերին շատերի համար գլխավոր հարցերից մեկն է՝ ինչ ֆիլմ դիտել: Կինոքննադատներ Րաֆֆի Մովսիսյանն ու Վիգեն Գալստյանն օգնում են կողմնորոշվելու բազմաթիվ ֆիլմերի ցանկում։ Սիվիլնեթն ամեն օր «Հայկական համայնապատկեր» շարքից, որում ներառված են հայ հեղինակների աշխատանքները, ներկայացնում է մի քանի ֆիլմի քննարկում՝ կինոքննադատների աչքով: