Երևանում բացվել է Hilton հյուրանոց

12451_bԵրևանում այսօր բացվել է Hilton Worldwide միջազգային հյուրանոցային ցանցի «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոց: Բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, ընկերության բաժնետեր Ջովաննի Գասպարինին:

««Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը կառուցվել է պետական-մասնավոր համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում, «Ռենկո» ընկերության կողմից։ 16 ամիս տևած շինարարության ընթացքում «Ռենկո» ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։ Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։ Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է նաև Երևան քաղաքի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագիծը, ըստ որի «Ռենկո» ընկերությունը նախատեսում է իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ և շատրվաններ, ինչի շնորհիվ հանրային և առևտրային հատվածը կդառնա առավել հրապուրիչ։ Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրոյի ներդրում»,- ասվում է հաղորդագրությունում:

hiltonhilton 12448_b 12449_b 12450_b

DoubleTree by Hilton DoubleTree by Hilton  hilton (4) hilton (5) hilton (6)