«Յուքոմը» մտադիր է գնել «Օրանժ Արմենիան»

2015թ. 1-ին եռամսյակի տվյալներով՝ «Օրանժ Արմենիա»-ն կրել է 388 մլն դրամի վնաս, մինչդեռ նույն ժամանակահատվածում նրա մրցակիցներ «ՎիվաՍել-ՄՏՍ»  ու «ԱրմենՏել» ընկերություններն ունեցել են շահույթ՝ համապատասխանաբար 4.5 մլրդ դրամ և 645 մլն դրամ: 2015թ. 1-ին եռամսյակի տվյալներով՝ «Օրանժ Արմենիա»-ն կրել է 388 մլն դրամի վնաս, մինչդեռ նույն ժամանակահատվածում նրա մրցակիցներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ու «ԱրմենՏել» ընկերություններն ունեցել են շահույթ՝ համապատասխանաբար 4.5 մլրդ դրամ և 645 մլն դրամ:

«Յուքոմ» (Ucom) ընկերությունը բանակցությունների մեջ է՝ «Օրանժ Արմենիա» ընկերության բջջային ցանցը գնելու շուրջ, հաղորդում են ՍիվիլՆեթի աղբյուրները:

Ucom ընկերության մամուլի պատասխանատու Նաիրա Կարմիրշալյանը ՍիվիլՆեթի խնդրանքով մեկնաբանելով «Օրանժ Արմենիա»-ն գնելու բանակցությունների մասին լուրերը, ասաց. «Մամուլում պարբերաբար պտտվում են նման լուրեր, սակայն այս պահին նման բան չկա»: «Օրանժ Արմենիա»-ում խուսափեցին պատասխանել ՍիվիլՆեթի հարցմանը:

Լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող Ucom-ը բջջային կապի շուկայում ծառայություններ մատուցելու մտադրության մասին հայտնել էր դեռ 2014թ. մայիսին: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը այն ժամանակ հայտարարել էր, թե «առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ծառայություններ և փաթեթներ կառաջարկվեն նոր ծառայության շրջանակում, սակայն գերակա կլինի բջջային ինտերնետի տրամադրումը»: Նա ասել էր, որ բջջային ծառայությունների առևտրային մեկնարկը ծրագրված է ոչ շուտ, քան 2015թ. հունվարի 1-ը։

2015թ. 1-ին եռամսյակի տվյալներով՝ «Օրանժ Արմենիա»-ն կրել է 388 մլն դրամի վնաս, մինչդեռ նույն ժամանակահատվածում նրա մրցակիցներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ու «ԱրմենՏել» ընկերություններն ունեցել են շահույթ՝ համապատասխանաբար 4.5 մլրդ դրամ և 645 մլն դրամ:

«Օրանժ Արմենիա»-ն վնասով է աշխատել նաև անցյալ տարի: 2014թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ այդ տարի ընկերության վնասը կազմել է 4 մլրդ դրամ, իսկ 2013թ. վերջի դրությամբ կուտակած վնասը՝ 12.4 մլրդ դրամ։ Ընկերությունը կուտակած վնասի հիմնական մասը մարել էր լրացուցիչ կանոնադրական կապիտալի հաշվին։

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը պատկանում է ֆրանսիական Orange ընկերությանը (մինչև 2013թ. մայիսը՝ France Telecom, ապրանքանիշը՝ Orange), Հայաստանում բջջային կապի ծառայություններ սկսել է մատուցել 2009թ. նոյեմբերից՝ դառնալով բջջային երրորդ օպերատորը «ԱրմենՏել» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններից հետո:

Ucom ընկերությունը փոխկապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ: