Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին

Armenia's current President Serzh Sarksyan and his wife Rita leave a polling station after voting during the presidential election in YerevanՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Թուրքիայում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու՝ Շանլիուրֆա նահանգի Սուրուչ ավանում ապրիլի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է առնվազն 30 և վիրավորվել շուրջ 100 մարդ։

Մեկնաբանել