Արա Բուդաղյանի խափանման միջոցն անփոփոխ թողնվեց

300x220Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 21-ին անփոփոխ է թողել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի խափանման միջոց կալանքը` մերժելով նրա պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Գորիս քաղաքի բնակիչ, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրը` Արա Բուդաղյանը, մեղադրվում է սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրված ևս երեք մարդու` Կապան քաղաքի բնակիչներ Հենրիկ Ավագյանին ու Գարեն Աթաջանյանին և Գորիսի բնակիչ Վիտալի Մինասյանին: Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար: Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Մեկնաբանել