Մարի Հովհաննիսյանն ընդդեմ վաշխառուների. մաս 2

Երկու շաբաթ է, ինչ անջատվել է Մարի Հովհաննիսյանի բնակարանի լույսը և գազը: Մարին համոզված է՝ դա արվել է, որպեսզի ինքը լքի բնակարանը: Նա դիմել է պատկան մարմիններին և պահանջում է պատասխանատվության ենթարկել «վաշխառուների մաֆիոզ կծիկի անդամներին, որոնք ոչ թե տոկոսով գումարներ են ուզում վաստակել, այլ քաղաքացիներին զրկել բնակարաններից»: