Հայաստանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հուլիսի 21-ին տեղի են ունեցել բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև:
Բանակցություններն ուղղված են եղել քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:
Քաղավիացիայի վարչությունից տեղեկացնում են, որ տվյալ պահին Երևանի և Թել Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության կողմից: