Հայաստանն ու Իսրայելը քննարկում են ուղևորահոսքի ավելացումը

Arkia-Israeli-Airlines-Charter-Flights-Israel-Vacation-Deals-1024x682Հայաստանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հուլիսի 21-ին տեղի են ունեցել բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև:

Բանակցություններն ուղղված են եղել քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:

Քաղավիացիայի վարչությունից տեղեկացնում են, որ տվյալ պահին Երևանի և Թել Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության կողմից:

Մեկնաբանել