Թուրքիան դատապարտում է Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը

mfa_turkey_301014Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ հայատարարությամբ` խիստ դատապարտելով այն:

«Պետք է հասկանալ, որ այս և նմանատիպ այլ որոշումները ոչ մի կերպ չեն ծառայում հայ-թուրքական հաշտեցման շահերին: Մենք խստորեն դատապարտում ենք մեզ անարդարացիորեն մեղադրող, պատմական փաստերն ու թուրք ժողովրդի հիշողությունը անտեսող այս որոշումը»,- ասված է հայտարարության մեջ:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է հուլիսի 23-ի լիագումար նիստին: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով բանաձևի ընդունումը, նշել է, որ այն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,- ասել է Նալբանդյանը: