Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

photo 1Ուրբաթ Ֆրեզնոյում վանդալային հարձակում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա, հաղորդում է Fresnobee.com կայքը: Պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը:

Երեք ամիս առաջ բացված հուշարձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ աշխատելու է Ֆրեզնոյի նահանգային ղեկավարության և ոստիկանության հետ բացահայտելու վանդալիզմի հեղինակներին: Աբգարյանն ասել է, որ «սա ատելության հողի վրա հանցագործություն է, այն պետք է շատ լուրջ ընդունել ու չհանդուրժել»

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը բացվել էր ապրիլին՝ 100-րդ տարելիցի շրջանակում: «Հուշարձանը պատմական և խորհրդանշական կարևորություն ունի հայ համայնքի համար: Համայնքը պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների դեմ»,- ասել է Աբգարյանը:

photo 4