Նախագիծը հաստատում է քաղաքական մենաշնորհը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ նոր սահմանադրության անհրաժեշտություն չկա, իսկ ներկայացված նախագիծը ոչ թե սահմանադրության փոփոխություն է, այլ լրիվ նոր սահմանադրություն:  Սիվիլնեթի հետ զրույցում Ջհանգիրյանն ասում է, որ նախագիծը սահմանադրորեն հաստատում է քաղաքական մենաշնորհը: