Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց

tigran khachatryan, surik khachatryan's son Հուլիսի 27-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր հուլիսի 25-ին, հուլիսի 27-ին նրան մեղադրանք էր առաջադրվել:

Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի նկատմամբ բռնություն է գործադրելու մեջ, որի արդյունքում Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը:

Մեկնաբանել