Սահմանադրական կեղծիք

serzh-sargsyan3-640x344Երբ երկրում ոտնահարված է սահմանադրական կարգը, այդ ոտնահարողը չի կարող երաշխավորել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կեղծվելու:

Երկրում սահմանադրական կարգը ոտնահարված է, քանի որ ոտնահարված է ընտրական իրավունքը:

Սերժ Սարգսյանը ճիշտ այնքան կամ մոտավորապես այնքան օրինական նախագահ է, որքան Ռոբերտ Քոչարյանը 1998 և 2003 և Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի նախագահական ընտրություններից հետո:

Հետևաբար, երբ մեկը, խախտելով սահմանադրական կարգը, հասնում է Բաղրամյան 26, հաղթահարելով Մարտի 1-ի սպանդը, ապա նա չի կարող հավատ ներշնչել, անգամ ազնիվ ՀՀԿ-ականների շրջանում, որ ինքը չի կեղծելու կայանալիք հանրաքվեն:

Սերժ Սարգսյանը կարող է վերականգնել ընտրական հավատը նախքան հանրաքվեի անցկացումը, եթե հայտարարի, որ.

ա) չի զբաղեցնելու ՀՀԿ ղեկավարի պաշտոնը,

բ) չի զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը,

գ) չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

Անկասկած, անգամ նման հավաստիացումներից հետո հանրաքվեն կարող է կեղծվել, ինչպես կեղծվել է 1995-ին և 2005-ին, սակայն, եթե վարչախումբը ցանկություն ունի առողջ քնննարկում երկրի կառավարման մոդելի շուրջ, ապա վերոնշյալ երեք քայլերը պարտադիր են: