Հուլիսի 28-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց SOS հաղորդման հեղինակ և վարող Վիլեն Գայֆեյջյանի դեմ ոստիկանության հայցի քննությունը:
Ոստիկանների պատիվը հետաձգվեց մինչև սեպտեմբեր
Posted in:
Հուլիսի 28-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց SOS հաղորդման հեղինակ և վարող Վիլեն Գայֆեյջյանի դեմ ոստիկանության հայցի քննությունը:
Ադրբեջանում մեկնարկել են COP-29-ի աշխատանքները, որոնց մասնակցելու համար Բաքու են ժամանում տարբեր երկրների պաշտոնատար անձինք ու ղեկավարներ։ Բաքու չի մեկնել Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև համաշխարհային մի շարք առաջնորդներ։ ՍիվիլՆեթն ամփոփել է COP-29-ի շուրջ ընթացող գլխավոր զարգացումները։ Credits: Ruptly
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պատմել է նոյեմբերի 28-ին կայանալիք «Քեզ համար, Հայաստա՛ն» 27-րդ հեռուստամարաթոնի մասին։ Արշամյանը խոսում է հիմնադրամի 2025-2026 թվականների ծրագրերի, այդ թվում՝ Բալահովիտում 44-օրյա պատերազմի վետերանների համար բնակելի ավան կառուցելու և Գյումրիում Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի ստեղծման մասին։
Տիգրան Գրիգորյան ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միջազգային դիտորդները և վերլուծաբանները փորձում են գնահատել, թե հաջորդ չորս տարիներն ինչ կնշանակեն ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Թրամփի նախորդ նախագահությունը վերաձևեց ԱՄՆ գլոբալ հարաբերությունները՝ բացելով մի դարաշրջան, որը բնութագրվում էր մեկուսացման և անկանխատեսելիության աճով: Հայաստանի համար ԱՄՆ վարչակազմի այս փոփոխությունը կարող է էապես ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա և բարդացնել նրա տարածաշրջանային դիրքը: Հիմնական մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունը կարող է էապես նվազել: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է հեռանալ Ռուսաստանից՝ նպատակ ունենալով քաղաքական և դիվանագիտական աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և ԵՄ-ից: Սակայն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձով, այս […]
Լուսինե Վարդանյան Հոկտեմբերի վերջին Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ադրբեջանից նամակ է ստացել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանա-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Ռիզվան Նաբիևից։ Նաբիևը նամակում պահանջել է հետ կանչել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու՝ հանձնաժողովի հեղինակած բանաձևի նախագիծը։ Այս բանաձևով Դաշնային խորհուրդը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում կազմակերպել խաղաղության համաժողով։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։ Նշված է՝ համաժողովը, որի նպատակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, կազմակերպվելու է ամենաուշը մեկ տարվա ընթացքում։ Այն անցկացվելու է միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու դարերով Լեռնային Ղարաբաղում բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ: Տե՛ս նաև՝ […]
Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 25 483 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 13 837-ը: Այսինքն, բռնի տեղահանությունից հետո նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11 646 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ ԱԱԾ-ն տրամադրել է նաև հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը․ hոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ից մեկնել է 24 814 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել է՝ 12 954-ը։ Բացասական սալդոն կազմում է 11 860 մարդ։ Ինչպես տեսնում ենք, նոյեմբերին 214-ով ավելացել է վերադարձվածների քանակը։ ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։ 2023-ի հոկտեմբերի […]
Լուսինե Վարդանյան Հայաստանում արդեն տարիներ է, ինչ կարտոֆիլի արտադրությունը կազմակերպվում է հոլանդական բարձրարժեք տնկանյութերով։ Այսօր Հայաստանը կարտոֆիլի մասով հասել է ինքնաբավության աստիճանի և անգամ արտահանում է։ Ցորենի մասով, սակայն, Հայաստանը շարունակում է խիստ կախված մնալ ներմուծումից։ Որքանով են այս և այլ մշակաբույսերը կարևոր երկրի պարենային անվտանգության տեսանկյունից։ Հայաստանում 2023-ին ցորենի համախառն բերքը կազմել է 177,860 տոննա։ Քսան տարի առաջ այս թիվը 241,700 էր։ Տարեցտարի կրճատվում է նաև ցորենի ցանքատարածությունների մակերեսը: Եթե 2001-ին աշնանացան և գարնանացան ցորենի ցանքատարածությունները միասին 110,600 հա էին, 2023-ին այդ թիվը նվազել է մինչև 70,398 հա։ Ինքնաբավության աստիճանը, որը ցույց է տալիս, թե երկիրը սեփական միջոցներով ապրանքի […]
Հայաստանը Բաքվում արդեն մեկնարկած COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: «Դեռ որոշում չունենք: Երբ լինի որոշում, պատշաճ կերպով կտեղեկացնենք»,- ասաց Կոստանյանը: Նա վերահաստատեց՝ մասնակցել-չմասնակցելու որոշումը կախված է Հայաստան-Ադրբեջան բանակցային դինամիկայից: Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկել է և մինչև նոյեմբերի 22-ը կշարունակվի COP29 համաժողովը: Համաշխարհային մի խումբ առաջնորդներ տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել համաժողովին: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին ընդունած բանաձևում ԵՄ-ին կոչ էր արել COP-29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելացնել, որպեսզի վերջինս ազատ արձակի բոլոր հայ գերիներին։ Համաժողովին ընդառաջ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու կոչերով են հանդես […]
Եվրամիության առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով ապագա հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ Չինաստանը ԵՄ-ի «ամենաբարդ առևտրային գործընկերն» է և խոստացել է «ամբողջ ուժով» պայքարել Չինաստանից արտահանվող ապրանքների գերարտադրության դեմ: Շեֆչովիչը հանձնակատարի պաշտոնը կստանձնի Եվրախորհրդարանի հաստատումը այս ամիս ստանալուց հետո։ Շեֆչովիչը, որը համարվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մտերիմ դաշնակիցը, երկուշաբթի Եվրախորհրդարանի անդամների երեքժամանոց հարցուպատասխանի ընթացքում հավատարիմ է մնացել վերջին երեք տարիների իր կոշտ գծին։ Նա նշել է, որ ազատ առևտրի և պրոտեկցիոնիզմի միջև լարվածության պայմաններում առաջնահերթության նժարը թեքվում է դեպի տնտեսական անվտանգություն։ Սլովակիան ներկայացնող պաշտոնյան ավելի, քան նրա նախորդը՝ Վալդիս Դոմբրովսկին, կողմ է, որ ԵՄ-ն «ավելի ուժեղ […]