Մխիթարյանի գոլը՝ Գերմանիայի Սուպերգավաթի պատմության թոփ 10 գոլերից մեկը

Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը Youtube-ում ներկայացրել է Գերմանիայի Սուպերգավաթի պատմության 10 ամենագեղեցիկ գոլերը: Լավագույնների ցուցակում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է Armsport.am կայքը:

2014թ. Գերմանիայի Սուպերգավաթում «Բավարիայի» դարպասը խփած 26-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը գրավել է 10-րդ տեղը:

Մեկնաբանել