Կառավարությունը հուլիսի 30-ի իր նիստում որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու (Քարվաճառի ճանապարհ) երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ: Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նրա խոսքով՝ կնպաստի նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը:
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերանորոգման և վերակառուցման համար անհրաժեշտ է շուրջ 30 միլիոն դոլար:
Վարդենիսից դեպի Մարտակերտ ճանապարհն անցնում է երկու տասնյակ բնակավայրերով՝ այդ թվում վերջին 15-20 տարիներին հիմնադրված նոր գյուղերով: Ճանապարհի վերանորոգումով այդ գյուղերը նոր շունչ կստանան: Այդ ճանապարհի վերանորոգումով Դադիվանքը կունենա հազարավոր նոր այցելուներ: