Կալանավորվել է ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը

MHM68936 copyԿալանավորվել է ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը, նա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, հաղորդում է Azatutyun.am-ը:

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մանրամասները ճշտում են:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու և հրապարակելու համար:

Տիգրան Առաքելյանը վերջին շրջանում գտնվում էր Ռուսաստանում, Երևան է վերադարձել օրեր առաջ, հաղորդում է Azatutyun.am-ը:

***

Տիգրան Առաքելյանը, 2011թ. դատապարտվել էր խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո՝ նա համաներմամբ ազատ էր արձակվել 2013թ. հոկտեմբերին: