Համահայկական խաղերի լոսանջելեսցի մարզիկը զոհվել է պատահարից

Լևոն Թոմասը 20 տարեկան էր: Լևոն Թոմասը 20 տարեկան էր:

Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած լոսանջելեսցի ֆուտբոլիստ Լևոն Թոմասը շաբաթ օրը զոհվել է ավտոպատահարից՝ Ծաղկաձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լևոն Թովմաս Շանթը իր վարած Կվադրացիկլով Ծաղկաձոր քաղաքին հարակից Թեղենիսի սարում 2-րդ ճոպանուղու հարևանությամբ շրջվել է, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Asbzarez.com-ի հաղորդմամբ՝ Լևոն Թորոսը Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հոմենեթմեն) անդամ էր: Նրա հայրը՝ Արամ Թոմասը, կառույցի ԱՄՆ արևմտյան շրջանի ղեկավարներից է: