Հասկանալով մարմնի լեզուն

Հուլիսի 14-26-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում Փարիզից ժամանած մշակութային խորհրդատու Էդմոնդ Հաբեթյանը անցկացրեց «Ես և Հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող կոլաժի դասընթաց: Դասընթացի մասնակիցները, ներթափանցելով սեփական զգացական աշխարհ, փորձում էին հասկանալ՝ ինչ հետք է թողել Հայոց ցեղասպանությունն իրենց վրա: