Ամերիկացի զինվորականները ժամանել են աջակցելու հայ խաղաղապահներին

11235284_10153489359387673_4724204610272780234_n2015թ. հուլիսի 25-ին Կանզասի Ազգային գվարդիայի ինը զինծառայող ժամանել է Հայաստան՝ աջակցելու հայկական Խաղաղապահ բրիգադին սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գնահատման 2-րդ փուլի պատրաստության գործում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը, այդ գնահատումը վավերացնում է Հայաստանի Խաղաղապահ բրիգադի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակում:

«Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի թիմը եկող երկու շաբաթների ընթացքում կստանձնի Խաղաղապահ բրիգադի խորհրդատուների դերը: Այս վարժանքի ժամանակ Կանզասի թիմը հետևեց Խաղաղապահ բրիգադի գործողությունների բոլոր կողմերին, սկսած շտաբային մակարդակից մինչև հետևակային դասակների մարտավարական մակարդակ: Կանզասի թիմը բարձր է գնահատում հայկական Խաղաղապահ բրիգադի արհեստավարժությունը և փորձվածությունը»,- ասված է ԱՄՆ դեսպանության տեքստում:

Մեկնաբանել