Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ – 2015» միջազգային մրցույթին

DSC_0080 (2)Հայաստանը կմասնակցի օգոստոսի 11-16-ը Սան Պաոլոյում կայանալիք «Աշխարհի հմտություններ – 2015» միջազգային մրցույթին:

Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը օգոստոսի 3-ին ընդունել է մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին:

Նա հույս է հայտնել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդառնա «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, որը, ըստ Աշոտյանի, ոլորտի միջազգայնացման առումով կարող է մեծ դեր խաղալ:Ներկայում «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու: