Հուլիսին Վրաստան ամենաշատը այցելել են Հայաստանի քաղաքացիները

kobuleti-kurort-u-morja-gruzia2015թ. հուլիսին Վրաստան այցելությունների թվով առաջատարը Հայաստանի քաղաքացիներն են: Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի տվյալները, անցյալ ամիս Հայաստանից Վրաստան է այցելել 180,099 մարդ, ինչը 11,9%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Երկրորդ տեղում Ադրբեջանից այցելածներն են` 160,285 մարդ (աճը կազմել է 7,9%):

Վրաստան այցելուների թվով երրորդ տեղում Թուրքիան է. հուլիսին Վրաստան է այցելել Թուրքիայի 152,178 քաղաքացի, ինչը 12%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը. այս երկրի 140,390 քաղաքացի է հուլիսին այցելել Վրաստան: Սա նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է 6,6%-ով:

Ընդհանուր առմամբ` այս տարվա հուլիսին Վրաստան է այցելել 737, 696 մարդ:

Մեկնաբանել